13.10.2023 15:50
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է օգտվել ֆինանսավորման Converse SME պրոդուկտից նոր պայմաններով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:
Դրանք լրամշակվել են՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները և ֆինանսների ներգրավման հնարավորությունները:
Մասնավորապես, պրոդուկտի շրջանակում հնարավոր է տարեկան մեկ անգամ օգտվել վարկային արձակուրդից. չկատարել վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարում՝ գումարն ուղղելով բիզնեսի անխափան գործունեության ապահովմանը, ընդլայնմանը կամ զարգացմանը:
«Այս հնարավորության ներդրման արդյունքում Կոնվերս Բանկի հաճախորդներն անհրաժեշտության դեպքում կկարողանան արագ արձագանքել բիզնեսի պահանջներին և ֆինանսական հավելյալ ներդրումների կարիքը բավարարել առանց նոր միջոցների ներգրավման՝ ընդամենը օգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից:»,- ասել են Բանկում:
Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչև 180 ամիս է:
Այլ մանրամասներ՝ հետևյալ հղմամբ, հեռախոսահամար՝ 010-511-211։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: