13.10.2023 16:11
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ և բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդի մակարդակը, պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը այդ համագործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերն ու անելիքները: Վասիլիս Մարագոսը վերահաստատել է Եվրոպական Միության հանձնառությունը՝ աջակցելու նշյալ ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին:
Կողմերն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արդյունավետության բարձրացմանը, ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերին, ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում հետագա համագործակցության ու հնարավոր նոր ուղղություններին առնչվող հարցեր:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: