ԿԲ–ն կվերահսկի անշարժ գույքի նվիրատվությունները

16.10.2023 14:28
ԿԲ–ն կվերահսկի անշարժ գույքի նվիրատվությունները

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագծին։

Նախագծում կատարված փոփոխություններով նախատեսվում է, որ անշարժ գույքի նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ տվյալները կուղարկվեն Կենտրոնական բանկ, ինչը թույլ կտա վերահսկել փողերի լվացման և ապօրինի ձեռք բերված գույքի օրինականացման հետ կապված ռիսկերը։

Ինչպես այս օրինագծի առաջին ընթերցման ժամանակ այս տարվա սեպտեմբերի սկզբին հայտարարել է արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը, փոփոխությունների ընդունումը պայմանավորված է անշարժ գույքի նվիրատվությունների թվի կտրուկ աճով։ Մասնավորապես, եթե 2020 թվականին Երևանում գրանցվել է 4017, իսկ ՀՀ մարզերում՝ 8674 անշարժ գույքի նվիրատվության գործարք, ապա 2022 թվականին այդ թվերն աճել են համապատասխանաբար՝ հասնելով 7334-ի և 15765-ի։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post