Հայաստանի բանկերի զուտ շահույթը 9 ամսում կազմել է մոտ 215մլրդ դրամ

20.10.2023 12:12
Հայաստանի բանկերի զուտ շահույթը 9 ամսում կազմել է մոտ 215մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի շահույթը հարկերը վճարելուց հետո 2023թ.–ի ինը ամսում կազմել է 214,96 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,97%–ով։ Այս մասին են վկայում հայկական բանկերի հաշվետվությունների տվյալները, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան։

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող բոլոր 18 բանկերն աշխատել են շահույթով։

Շահույթի մեծությամբ առաջատարի դիրքում է Արդշինբանկը` մոտ 57մլրդ դրամ ցուցանիշով (աճը`38,52 տոկոս), երկրորդ դիրքում է Ամերիաբանկը` 34,3մլրդ դրամ շահույթով (աճը` 10,78 տոկոս), առաջատարների եռյակը եզրափակում է Ակբա բանկը` շուրջ 21մլրդ դրամ շահույթով (աճը` 28,02 տոկոս)։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2023թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 8,8 տրիլիոն դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմելէ 4,55 տոյոս)։

Բանկերի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին կազմել են 4,7 տրիլիոն դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 13,08 տոկոսով։

Պարտավորությունները 2023թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 7,3 տրիլիոն դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 2,90 տոկոս), միաժամանակ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 5,3 տրիլիոն դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 4,74 տոկոսով։ Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 1,5 տրիլիոն դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 13,48 տոկոսով, իսկ կանոնադրական կապիտալը կազմում է 735,3մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ գրանցված 0,50 տոկոս աճի դեպքում ($1 - 401.82 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post