Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցի մոտ 200 ներկայացուցիչ տարբեր երկրներից   

23.10.2023 13:26
Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցի մոտ 200 ներկայացուցիչ տարբեր երկրներից   

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023թ.-ի հոկտեմբերի 26-29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից ժամանած մոտ 200 ներկայացուցիչներ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում: Այս տարի  FINTECH360-ի գլխավոր գործընկերն է NABIX ընկերությունը:  

Փորձագետները կքննարկեն ժամանակակից ֆինանսական ոլորտի ռազմավարությունը, բանկային էկոհամակարգերը և BNPL ծառայությունները, վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները, բանկերի էվոլյուցիան և թվային ակտիվները, open banking-ը, CBDC, e-Commerce-ը, բրոքերային ծառայությունների զարգացումն ու ներդրումների համար նախատեսված մոբայլ հավելվածները, UI/UX, կանաչ ֆինանսավորումն ու ESG-ին:

Համաժողովի ծրագիրը ներառում է ելույթներ, շնորհանդեսներ և պանելային քննարկումներ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ: Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակին նվիրված երեկոյին:

Համաժողովի մանրամասն ծրագիրը՝ հետևյալ հղմամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post