Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 4,7 տրիլիոն դրամ

20.10.2023 16:37
Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 4,7 տրիլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գործող 18 բանկերի վարկային ներդրումները երրորդ եռամսյակի արդյունքում կազմել են մոտ 4,7 տրիլիոն դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 13,08 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի առևտրային բանկերի թոփ հնգյակը՝ վարկային ներդրումների մեծությամբ 2023թ․–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, 2023թ․–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ բանկային համակարգում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարի դիրքում է Ամերիաբանկը։ Բանկի վարկային ներդրումները կազմել են 902,2մլրդ դրամ (22,66 տոկոսի աճ)։

Երկրորդ հորիզոնականում Արդշինբանկն է, որի վարկային ներդրումները կազմել են 590,8մլրդ դրամ (11,18 տոկոսի աճ), երրորդը Ակբա բանկն է՝ 550,8մլրդ դրամ վարկային ներդրումներով (19,26 տոկոսի աճ)։

«ԱՌԿԱ» գործակալության չորրորդ հորիզոնականում Հայբիզնեսբանկն է՝ 485մլրդ դրամ ցուցանիշով (2,97 տոկոսի անկում)։

5–րդն Ինեկոբանկն է՝ 317,6մլրդ դրամ վարկային ներդրումներով (13,92 տոկոսի աճ)։

Բանկերի վարկանիշի աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագիրն է, որը կազմվել է հայկական բանկերի օպերատիվ հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան։

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (e-mail: [email protected] )։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post