Քերոբյանը JP Morgan–ի ներկայացուցիչների հետ քննարկել է խոշոր կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովման հարցը

28.10.2023 15:37
Քերոբյանը JP Morgan–ի ներկայացուցիչների հետ քննարկել է խոշոր կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովման հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 27-ին Լոնդոնում հանդիպել են JP Morgan խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիայի  ներկայացուցիչների հետ, հաղորդում է գերատեսչության մաուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, հեռահաղոդակցության և այլ ոլորտների կազմակերպություններին վերաբերող ծրագրերի իրականացման համար միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորությունները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post