Առաջին անգամ հայկական երկու բանկեր իրավունք են ստացել թողարկել UnionPay չինական քարտեր

20.11.2023 16:10
Առաջին անգամ հայկական երկու բանկեր իրավունք են ստացել թողարկել UnionPay չինական քարտեր

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն «Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ին և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ–ին տրամադրել է UnionPay International արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են ՀՀ ԿԲ–ից, սույն որոշմամբ ԱԿԲԱ ԲԱՆԿ–ն իրավունք է ստացել թողարկել UnionPay քարտեր, իսկ Կոնվերս Բանկին իրավունք է տրամադրվել ինչպես թողարկել, այնպես էլ սպասարկել այդ քարտերը։

«Այսպիսով, սրանք առաջին բանկերն են Հայաստանում, որոնք կարող են թողարկել UnionPay International քարտեր», – նշեցին ԿԲ–ից։

ԱԿԲԱ ԲԱՆԿ–ը սկսել է սպասարկել UnionPay քարտերը դեռևս 2019թ․–ին։ UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր ընկերությունն է։ Համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական ինստիտուտների հետ՝ UPI-ն հնարավորություն է տալիս օգտագործել քարտեր՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու և գումար կանխիկացնելու համար աշխարհի 181 երկրներում: UnionPay քարտերը թողարկվում են ավելի քան 79 երկրներում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post