Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր

20.11.2023 18:34
Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը կմասնակցի China Union Pay վճարահաշվարկային համակարգին: ԿԲ թույլտվության շրջանակում Բանկը կթողարկի քարտեր, ինչպես նաև կիրականացվի սպասարկում Բանկի տերմինալներով և բանկոմատներով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

«Այս նոր հնարավորության շնորհիվ Բանկի հաճախորդներն առաջիկայում կկարողանան օգտվել ամենաարագ աճող վճարահաշվարկային համակարգերից մեկով փոխանցումներ և վճարումներ կատարելու հնարավորությունից»,-ասել են Բանկում:

Նշենք, որ China Union Pay-ը հիմնադրվել է 2002թ․ Չինաստանում: Այդ համակարգի քարտերը սպասարկվում են աշխարհի 180 երկրներում, China Union Pay քարտերի թողարկում իրականացնելու իրավունք ունեն աշխարհի ավելի քան 70 երկրների բանկեր, իսկ 2020թ․ դրությամբ այդ համակարգի քարտերով է իրականացվել համաշխարհային առևտրի 45%-ը: Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post