Նոյեմբերին ամսվա կտրվածքով դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը կրճատվել է 0,4%–ով

05.12.2023 17:37
Նոյեմբերին ամսվա կտրվածքով դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը կրճատվել է 0,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի նոյեմբերին, նույն տարվա հոկտեմբերի համեմատ, սպառողական գների 0,5%-ով աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0,4%-ով իջեցմամբ (դոլարը արժևորվել է)։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1,5% անկում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2%–ով աճ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է սպառողական գների 7,2%-ով աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 18,5%-ով նվազում։ 2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 402,5 դրամ, ինչը 1,8 տոկոսով գերազանցում է 2022 թվականի նոյեմբերի համապատասխան ցուցանիշը (395,4 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post