ԿԲ–ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%

12.12.2023 12:17
ԿԲ–ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է10.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի հինգերորդ նվազումն է տարեսկզբից, այս տարվա հունիսի 13-ին Կենտրոնական բանկն այն սահմանել է 10,5 տոկոս՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 9,75%, իսկ հոկտեմբերի 31-ին՝ 0,25 տոկոսային կետով՝  մինչև 9,5%:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post