Հայաստանի բանկային համակարգում շահույթն աճել է, ակտիվների շահութաբերությունը սեպտեմբերին 3,2%-ից հոկտեմբերին հասել է 3,4%-ի․ ՀԲ

21.12.2023 14:28
Հայաստանի բանկային համակարգում շահույթն աճել է, ակտիվների շահութաբերությունը սեպտեմբերին 3,2%-ից հոկտեմբերին հասել է 3,4%-ի․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգում շահույթն աճել է, քանի որ ակտիվների շահութաբերությունը սեպտեմբերին 3,2%-ից հոկտեմբերին հասել է 3,4%-ի: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2023» զեկույցում։

Հետազոտության մեջ նշվել է, որ ֆինանսական համակարգը մնացել է կայուն՝ վարկերի և ավանդների աճը համապատասխանաբար 2% և 2,9%։

Վարկավորման աճը հիմնականում պայմանավորված է եղել դրամային վարկերի աճով, ավանդներն աճել են հիմնականում արտարժույթով ավանդների աճի հաշվին։

«Հոկտեմբերին կապիտալի համարժեքության գործակիցը փոքր-ինչ նվազել է՝ 0.5 տոկոսային կետով` մինչև 20,1% (պարտադիր պահանջիc 12% բարձր), իսկ չաշխատող վարկերի գործակիցը վարկերի ընդհանուր պորտֆելում փոքր-ինչ նվազել է և կազմել 2,6%»,- ասված է զեկույցում։ Այնուամենայնիվ, բանկային համակարգի շահույթն աճել է, քանի որ ակտիվների շահութաբերությունը սեպտեմբերի 3,2%-ից հոկտեմբերին հասել է 3,4%-ի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post