Ազգային արժույթների մասնաբաժինը ԵԱՏՄ–ի ներսում իրականացվող առևտրում գերազանցել է 90%–ը․ ՌԴ նախագահ

26.12.2023 11:37
Ազգային արժույթների մասնաբաժինը ԵԱՏՄ–ի ներսում իրականացվող առևտրում գերազանցել է 90%–ը․ ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներսում իրականացվող առևտրում ազգային արժույթի մասնաբաժինն արդեն գերազանցել է 90%–ը, հետո այս ցուցանիշը շարունակելու է միայն ավելանալ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

«Կարևոր է, որ ազգային արժույթների մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում (ԵԱՏՄ երկրների միջև) գերազանցել է 90%–ը», – ասել է ՌԴ նախագահն՝ ընդգծելով, որ «այդ ցուցանիշը, անկասկած, կաճի»։

ՌԴ նախագահը նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ 2023թ․–ի ինը ամիսներին միության երկրների միջև առևտուրն ավելացել է 8,9%–ով։ Միաժամանակ բարելավել է նրա կառուցվածքը, ավելացել են պատրաստի բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարման ծավալները, նվազել է հումքային բաղադրիչը, ընդգծել է նա, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Բացի այդ, հիմա «համակարգված ընդլայնվում է հնգյակի արտոնյալ արտաքին առևտրային գործընկերների շրջանակը», նշել է Պուտինը։

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ այսօր ստորագրվել է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։ «Կցանկանայի շնորհավորել մեզ բոլորիս և այստեղ ներկա գտնվող Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Ալի–Աբադիին (Աբբաս) այս ռազմավարական փաստաթղթի վրա աշխատանքի ավարտի կապակցությամբ», – ասել է ՌԴ նախագահը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post