ԿԲ նախագահը համաձայն չէ այն պնդման հետ, որ բանկերը քիչ են ֆինանսավորում բիզնեսը

28.12.2023 11:22
ԿԲ նախագահը համաձայն չէ այն պնդման հետ, որ բանկերը քիչ են ֆինանսավորում բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ բանկերը քիչ են ֆինանսավորում բիզնեսը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նրան խնդրել են մեկնաբանել այն փաստը, որ 2018-ի համեմատ հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 4,3 անգամ՝ մինչև 800 մլրդ դրամ, սպառողական վարկերը՝ 60%-ով՝ մինչև 400 մլրդ դրամ։ Ընդ որում, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, կապի, սպասարկման ոլորտներում վարկերի ծավալն աճել է ընդամենը 320 մլրդ դրամով, իսկ արդյունաբերության վարկավորումը նույնիսկ նվազել է։

«Բանկերի մոտ աճ է նկատվում ոչ միայն հիփոթեքային վարկերի մասով, այլ նաև շինարարական ընկերությունների թվի աճ։ Այն ևս տնտեսության ոլորտներից է, ինչին էապես նպաստում են կառավարության ծրագրերը, մասնավորապես, եկամտահարկի վերադարձի մասով»,- ասել է Գալստյանը։

Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա այստեղ, նրա խոսքով, կարող են դեր խաղալ մի քանի գործոններ։

«Իմ տվյալներով՝ արդյունաբերության ոլորտում (վարկավորման, խմբ.) աճն այնքան էլ էական չէ, սակայն 2018 թվականի համեմատ ունենք 70 մլրդ դրամի աճ։ Պետք է հիշել, որ էական փոփոխություններ են տեղի ունեցել կովիդի ընթացքում։ Որոշ ընկերություններ բավականին բարձր եկամուտներ են ստանում, ինչը թույլ է տալիս լուծել իրենց խնդիրները, ուստի նրանք չեն դիմում վարկավորման»,- ասել է Գալստյանը՝ հիշեցնելով նախորդ տարվա 12,6 տոկոս տնտեսական աճը։ Նա նշել է, որ կապիտալի շուկայի զարգացմամբ ընկերությունները հնարավորություն կունենան ձեռք բերել հենց այնտեղ ներդրումների համար անհրաժեշտ միջոցներ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post