Բիթքոյնի գինը գերազանցել է 47 հազար դոլարը 2022թ․–ի մարտի 30–ից հետո առաջին անգամ

09.01.2024 15:01
Բիթքոյնի գինը գերազանցել է 47 հազար դոլարը 2022թ․–ի մարտի 30–ից հետո առաջին անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Առևտրային նստաշրջանի ընթացքում բիթքոյնի գինը 2022 թվականի մարտի 30-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 47 հազար դոլարից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Coindesk հարթակի տվյալները։

Նախօրեին Մոսկվայի ժամանակով ժամը 22:59-ի դրությամբ բիթքոյնի արժեքն աճել է 6,33%-ով՝ հասնելով 47,054 դոլարի, Մոսկվայի ժամանակով ժամը 23:08-ի դրությամբ աճի տեմպերը դանդաղել են և կազմել 47,035 դոլար (+6,28%):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առևտրային նստաշրջանի ընթացքում դրա արժեքը առաջին անգամ բարձրացել է 46 հազար դոլարից՝ 2022 թվականի ապրիլի 4-ից սկսած: Մոսկվայի ժամանակով ժամը 21:48-ի դրությամբ բիթքոյնի արժեքն աճում էր 5,83%-ով՝ հասնելով 46,769 դոլարի Մոսկվայի ժամանակով ժամը 21:54-ի դրությամբ բիթքոյնը շարունակեց աճել և կազմում էր 46,887 դոլար (+6,23%):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post