Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2023թ․–ին ավելացել է 18.6% –ով՝ հասնելով 4,951.1 մլրդ դրամի

22.01.2024 15:56
Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2023թ․–ին ավելացել է 18.6% –ով՝ հասնելով  4,951.1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի/ԱՌԿԱ/ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2023 թվականին աճել է 18,6%-ով կամ 777 մլրդ դրամով՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հասնելով 4951,1 մլրդ դրամի։

 «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկային համակարգում վարկային պորտֆելի ծավալով առաջատարի դիրքում է Ամերիաբանկը։ Բանկի վարկավորման ծավալը կազմել է 985 մլրդ դրամ (աճը՝ 33,9%)։

Երկրորդ տեղում Արդշինբանկն է, որի վարկային պորտֆելը կազմել է 672 մլրդ դրամ (աճը՝ 26,4%)։

Երրորդ տեղում է ԱՄԻՕ Բանկը, որի վարկային պորտֆելը կազմել է 498 մլրդ դրամ (0,05%–ի անկում)։

Վարկային պորտֆելի մասով բանկերի վարկանիշը կազմելու համար «ԱՌԿԱ» գործակալության աղբյուրն է «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Այս տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post