29.01.2024 11:08
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն որոշել է բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով: Որոշման մեջ նշվում է, որ հաշվի առնելով սպառողական վարկերի վերջին երեք տարիների միջին տարեկան չափավոր աճի տեմպերը, ՀՆԱ հարաբերականորեն բարձր աճի պայմաններում սպառողական վարկեր/ՀՆԱ ցուցանիշի նվազումը՝ տվյալ ոլորտում ռիսկի էական կուտակումներ ներկայումս չեն դիտարկվում։ 3. Նախորդ տարիների համեմատությամբ հիպոտեկային վարկե
«ԿՀԲ (կապիտալի հակացիկլիկ բուֆեր) դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից», – նշվում է ԿԲ հայտարարության մեջ։
2023 թվականի հուլիսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկը որոշել է կապիտալի հակացիկլիկ բուֆերը (ԿՀԲ) սահմանել 1,5%: 2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ բանկերը պետք է բավարարեին ԿՀԲ–ի 1,5%-ի պահանջը։
Հայաստանում ներկայումս գործում է 18 բանկ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: