Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության ցուցիչները հաստատուն են․ ՀԲ

29.01.2024 11:19
Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության ցուցիչները հաստատուն են․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2023թ․–ի նոյեմբերին Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է աճել, իսկ ֆինանսական կայունության ցուցիչները մնացել են հաստատուն։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – January 2024» զեկույցում։

«Վարկերն ու դեպոզիտներն ավելացել են համապատասխաաբար 2,3% և 1,5%–ով։ Կապիտալի բավարարվածության գործակիցը մնացել է անփոփոխ՝ 20,1%, իսկ խնդրահարույց վարկերի գործակիցը վարկերի ընդհանուր ծավալում պահպանվել է 3%–ից ցածր մակարդակում», – նշվում է ուսումնասիրության մեջ։

 Ակտիվների վերադարձելիության մակարդակը (ROA), որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչն է, կազմել է 3,3%։–0–  


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post