30.01.2024 14:33
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%, հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25%:
Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 6-րդ նվազումն է նախորդ տարվա սկզբից, 2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանել է այն 10,5 տոկոս՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին՝ 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ մինչև. 9,75%, հոկտեմբերի 31-ին նվազեցրել է մինչև 9,5%, իսկ դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: