29.01.2024 13:56
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայկական դրամը շարունակել է աստիճանաբար արժեզրկվել դոլարի նկատմամբ։ Ինչպես նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – January 2024» զեկույցում, 2024թ․–ի հունվարի 9–ի դրությամբ ԱՄՆ–ի դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 405,6 դրամ կամ 0,6%–ով ցածր, քան 2023թ․–ի դեկտեմբերին և 2,7%–ով ցածր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2023թ․–ի վերջին միջազգային պահուստները կազմել են 3,6մլրդ դոլար, ինչը համապատասխանում է ներկրման եռամսյա ծածկույթին և 510մլն դոլարով պակաս է 2022թ․–ի վերջին գրանցված պահուստների ծավալից։
«Դա մասնակի պայմանավորված է 550մլն դոլարի եվրոպարտատոմսերից 188մլն դոլարի գնմամբ՝ 2025թ․–ի մարտին մարման ժամկետով, ինչպես նաև նախագծային վարկերի տրամադրման հետ կապված որոշ ձգձգումներով», – նշվում է ուսումնասիրության մեջ։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2023թ․–ի դեկտեմբերին, նույն տարվա նոյեմբերի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն ավելացել է 0,5%–ով։ Միաժամանակ նախորդ տարվա դեկտեմբերին, դրանից մեկ տարի առաջվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի 2,5%–անոց աճ։ 2023թ․–ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 404,5 դրամ (2022թ․–ի դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 394,5 դրամ)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: