ԿԲ–ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%

12.03.2024 13:29
ԿԲ–ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%։

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10.0%,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.0%:

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7-րդ նվազումն է անցյալ տարվա հունիսից ի վեր. 2023թ.-ի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանեց այն 10,5%՝ նվազելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցվեց մինչև 10,25%, սեպտեմբերի 12-ին՝ մինչև 9,75%, հոկտեմբերի 31-ին` մինչև 9,5%, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, իսկ 2024 թվականի հունվարի 30-ին` մինչև 8,75%:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post