Հայաստանում գնաճն առաջին եռամսյակում չի մոտենա 4% թիրախային ցուցանիշին․ ԿԲ նախագահ

12.03.2024 18:37
Հայաստանում գնաճն առաջին եռամսյակում չի մոտենա 4% թիրախային ցուցանիշին․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում առաջին եռամսյակում գնաճը հեռու կլինի թիրախային ցուցանիշից, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հաշվարկները վկայում են այն մասին, որ մենք դեռևս հեռու ենք նրանից, որպեսզի մոտենանք 4% թիրախին», – ասել է նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

2024թ․–ի պետբյուջեում գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, գրանցվել է 1,7% գնանկում, իսկ հունվարի համեմատ՝ գները նվազել են 0,7%–ով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post