ՀՀ ԿԲ–ն զգուշավոր է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման տեմպերում․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

13.03.2024 16:22
ՀՀ ԿԲ–ն զգուշավոր է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման տեմպերում․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի/ԱՌԿԱ/ Վերջին գնանկումային եռամսյակի և ավելի վաղ արձանագրված թույլ միանիշ գնաճի ֆոնին՝ տոկոսադրույքի նվազեցման նման տեմպերը շատ զգուշավոր են թվում, ասաց Freedom Broker Armenia-ի գործադիր տնօրեն Հովակ Հովակիմյանը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցման մասին ՀՀ ԿԲ–ի որոշումը։

ՀՀ ԿԲ–ն մարտի 12-ին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%։ Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7-րդ նվազումն է անցյալ տարվա հունիսից ի վեր. 2023թ.-ի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանեց այն 10,5%՝ նվազելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցվեց մինչև 10,25%, սեպտեմբերի 12-ին՝ մինչև 9,75%, հոկտեմբերի 31-ին` մինչև 9,5%, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, իսկ 2024 թվականի հունվարի 30-ին` մինչև 8,75%:

Այդուհանդերձ, ըստ նրա, հիմքեր կան ենթադրելու, որ արժույթի առևտրի զարգացած կենտրոնացված հարթակի և կարճ տոկոսադրույքների բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկը խիստ սահմանափակ է կարգավորման և կայունության ապահովման գործիքներում։

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ տոկոսադրույքները երկրում բարձր են, իսկ դրամի փոխարժեքը՝ թանկ։ Դրամի ավելի ցածր փոխարժեքի դեպքում գնաճը կարող է արագանալ ներկրման բարձր մասնաբաժնի պատճառով, այդուհանդերձ ներկրման աճի արագությունը կարող է նվազել, իսկ արտահանումը՝ հակառակ աճել», – նշեց Հովակիմյանը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ դրամի ընթացիկ բարձր փոխարժեքը, փաստորեն, խթանում է ներկրման աճն ու սահմանափակում արտահանողներին, ինչը «հոլանդական հիվանդության» դասական օրինակ է։

«ԿԲ–ի մոտ որոշակի մտավախություններ կարող են առաջանալ կառավարության արտաքին քաղաքական և տնտեսական վեկտորի հնարավոր փոփոխության կապակցությամբ։ Այս իրադարձությունը կարող է առաջացնել տուրբուլենտություն ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ հայկական արժույթի փոխարժեքային դինամիկայում», – հայտարարել է Freedom Broker Armenia–ի ղեկավարը։

2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրված է 4% (±1,5%)։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 1,7 տոկոս գնանկում, իսկ հունվարի համեմատ՝ գները նվազել են 0,7 տոկոսով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post