Հայկական ֆոնդային բորսան սկսել է խաչաձև ցուցակման ներդրման գործընթաց

14.03.2024 14:34
Հայկական ֆոնդային բորսան սկսել է խաչաձև ցուցակման ներդրման գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայկական ֆոնդային բորսան սկսել է խաչաձև ցուցակման գործընթաց, հայտարարեց Հայկական ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«Վարշավայի ֆոնդային բորսայի հետ համագործակցության շրջանակում մենք գործարկել ենք խաչաձև ցուցակման նախագիծ, այսինքն՝ մեր արժեթղթերը հասանելի են Վարշավայի ֆոնդային բորսայում։ Այնտեղ, ամենայն հավանականությամբ, կստեղծվի, առանձին հարթակ Emerging Market Security–ի համար, որտեղ կգնանշվեն այն բոլոր արժեթղթերը, որոնք գնանշվում են մեզ մոտ։ Այսպես մենք փորձում ենք դառնալ կամուրջ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև», – ասաց Եգանյանը Cbonds–ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia II կոնֆերանսի ընթացքում։

Միաժամանակ նա դժվարացավ նշել հստակ ժամկետները, քանի որ «դա կախված է ոչ միայն բորսայից, այլև կարգավորչից, հատկապես՝ եվրոպական»։

«Ինձ թվում է, որ ամռան կեսին պարզություն կլինի ժամկետների հարցում։ Հուսով ենք, որ դա կարվի 2025թ․–ի վերջին»,– ասաց Եգանյանը։

Հայկական ֆոնդային բորսայի մասին

Հայկական ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի շուկան կարգավորող միակ օպերատորն է։

2022 թվականի հունիսին Վարշավայի ֆոնդային բորսան (WFB) 873 միլիոն դրամով ձեռք բերեց AMX-ի բաժնետոմսերի 65,03%–ը, 25,02%-ը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունները կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post