Օտարերկրյա ներդրողները հայկական պետական պարտատոմսերում ներդրել են մոտ 500մլն դոլար․ AMX տնօրեն

14.03.2024 15:41
Օտարերկրյա ներդրողները հայկական պետական պարտատոմսերում ներդրել են մոտ 500մլն դոլար․ AMX տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Ինստիտուցիոնալ օտարերկրյա ներդրողները մոտ 500 մլն դոլարի ներդրում են կատարել հայկական պետական ​​պարտատոմսերում, ասաց Հայկական ֆոնդային բորսայի (AMX) գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը։

«Հետաքրքիր է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը հայկական պարտատոմսեր՝ մոտ 500 մլն դոլար պետական ​​պարտք։ Մեծ հետաքրքրություն ենք նկատում նաև  կորպորատիվ պարտքի նկատմամբ։ Տեղական արժույթով (հայկական դրամով, խմբ.) գինը շատ հետաքրքիր է։ Փորձում ենք ստեղծել նոր կամուրջներ նաև կորպորատիվ պարտատոմսերը միջազգային շուկաներ հասցնելու համար»,- ասաց Եգանյանը Cbonds-ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia II կոնֆերանսի ժամանակ։

Նրա խոսքով, շուկան շատ ուժեղ զարգանում է, նախորդ տարի կորպորատիվ պարտատոմսերի թողարկման աճը կազմել է 40%, նրանց ծավալը կազմել է 400մլն դոլար, մոտ 5մլրդ դոլարի պետական պարտատոմսեր գտնվում են շրջանառության մեջ։

Հայկական ֆոնդային բորսայի մասին

Հայկական ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի շուկան կարգավորող միակ օպերատորն է։

2022 թվականի հունիսին Վարշավայի ֆոնդային բորսան (WFB) 873 միլիոն դրամով ձեռք բերեց AMX-ի բաժնետոմսերի 65,03%–ը, 25,02%-ը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» լրատվական


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post