ԵԱԶԲ–ն 2024թ․–ի առաջին կիսամյակում ՀՀ–ում ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ցիկլի շարունակություն

18.03.2024 15:42
ԵԱԶԲ–ն 2024թ․–ի առաջին կիսամյակում ՀՀ–ում ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման ցիկլի շարունակություն

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), հաշվի առնելով այն, որ ՀՀ–ում գնաճը գտնվում է ՀՀ ԿԲ–ի թիրախային շեմից ցածր, կանխատեսում է տոկոսադրույքի նվազման ցիկլի շարունակություն 2024թ․–ի առաջին կիսամյակում։ Այս մասին նշվում է ԵԱԶԲ–ի վերլուծաբանների մակրովերանայման մեջ։

«ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 8,5%։ Դա տոկոսադրույքի 7–րդ անընդմեջ նվազեցումն է։ Որոշումն ընդունվել է ցածր գնաճի, արտաքին գնային ճնշման թուլացման և աշխատաշուկայի սառեցման ֆոնին», – նշվում է հետազոտության մեջ։

2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 1,7 տոկոս գնանկում, իսկ հունվարի համեմատ՝ գները նվազել են 0,7 տոկոսով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post