Հրապարակվել է 11 բանկերից բաղկացած ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք

19.03.2024 11:48
Հրապարակվել է 11 բանկերից բաղկացած ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ Միասնական սոցիալական ծառայությունը հայտնում է, որ սկսած մարտի 30-ից հետվճարի (քեշբեքի) ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները՝

• «Ակբա բանկ» ԲԲԸ

• «ԱյԴի բանկ» ՓԲԸ

• «Արարատբանկ» ԲԲԸ

• «Արդշինբանկ» ՓԲԸ

• «Արցախ բանկ» ՓԲԸ

• «Էվոկաբանկ» ՓԲԸ

• «Ինեկոբանկ» ՓԲԸ

• «Կոնվերս բանկ» ՓԲԸ

• «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ (նախկին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ)

• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

• «Յունիբանկ» ԲԲԸ

Եթե նշված 11 բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։

Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension )։

Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով: Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաև առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post