Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի

27.03.2024 14:32
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ 2024թ․–ի ապրիլի 3–ից Samsung Pay–ում անհնար կլինի կցել և օգտագործել «Мир» քարտեր, նշվում է Samsung–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ընդ որում Samsung Pay հավելվածում ակումբային քարտերի/մշտական հաճախորդի քարտերի կցման և օգտագործման գործառույթը կաշխատի առանց փոփոխությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից։

«Ուշադրություն դարձրեք, որ Samsung Pay–ում պահպանվում է քարտի էլեկտրոնային պատճենը, այդ պատճառով դրա հեռացումը որևէ կերպ չի ազդի վաճառքի սովորական կետերում կամ առցանց պլաստիկ քարտով վճարելու հնարավորության վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post