Հայաստանը ՎԶԵԲ–ից կստանա 92,3մլն եվրոյի վարկ և 16մլն եվրոյի դրամաշնորհ կլիմայական նախագծերի համար

28.03.2024 15:33
Հայաստանը ՎԶԵԲ–ից կստանա 92,3մլն եվրոյի վարկ և 16մլն եվրոյի դրամաշնորհ կլիմայական նախագծերի համար

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հաստատեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ներառված է ՀԲ–ի կառուցվածքում) 92,3մլն եվրոյի վարկի և 16մլն եվրոյի դրամաշնորհի ստացումը կլիմայական նախագծերի համար։

Գործադիրն  այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դրամաշնորհը կտրամադրվի ՀԲ–ին կից «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակում։

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։ Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post