Արտերկրից Հայաստան հունվար–փետրվարին ֆիզիկական անձանց օգտին կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքովի նվազել է ավելի քան 3,2 անգամ

10.04.2024 13:35
Արտերկրից Հայաստան հունվար–փետրվարին ֆիզիկական անձանց օգտին կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքովի նվազել է ավելի քան 3,2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի/ԱՌԿԱ/ 2024 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 153,9 մլն դոլար՝ 2023 թվականի առաջին երկու ամիսների 502,3 մլն դոլարի դիմաց, նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, այս ցուցանիշն այս տարվա հունվարին տարեկան կտրվածքով նվազել է ավելի քան 3,2 անգամ։

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2024 թվականի երկու ամսում կազմել է 771,2 մլն դոլար՝ 2023 թվականի հունվար-փետրվարի 1,1 մլրդ դոլարի դիմաց։

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան կատարված փոխանցումների գծով առաջին եռյակում են Ռուսաստանը ($513,5 մլն), ԱՄՆ-ն՝ ($101,1 մլն), Մեծ Բրիտանիան ($12,2 մլն)։ 2023-ի նույն ժամանակահատվածում Հայաստանի կատարված փոխանցումների գծով առաջին եռյակում են Ռուսաստանը (882,1 միլիոն դոլար), ԱՄՆ–ն (84,3 միլիոն դոլար) և Շվեյցարիան (11,7 միլիոն դոլար):

Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների արտահոսքը 2024 թվականի երկու ամսում կազմել է 738,4 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի 597,3 մլն դոլարի դիմաց։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր փոխանցումների գծով առաջատարներն էին ԱՄԷ-ն՝ 109,5 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 102,4 մլն դոլար և Ռուսաստանը՝ 73,6 մլն դոլար։ 2023թ․–ի նույն ժամանակահատվածում երկրից կատարված փոխանցումների մասով առաջատար եռյակում են Մեծ Բրիտանիան՝ $176, 1 մլն, ԱՄԷ–ն $84,5 մլն և Ռուսաստանը՝ $62,8 մլն։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post