Ամերիաբանկի բաժնետոմսերի վաճառքի գործարքն ավարտվել է

09.04.2024 12:45
Ամերիաբանկի բաժնետոմսերի վաճառքի գործարքն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին։


Ապրիլի 4–ի դրությամբ, բաժնետերերն են Bank of Georgia Group PLC–ին՝ 60%, JSC Bank of Georgia–ն՝ 30% և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 10%։

ՀՀ ԿԲ–ն մարտի 20–ի նիստում որոշում է ընդունել տալ նախնական համաձայնություն Bank of Georgia Group PLC–ի և JSC Bank of Georgia–ի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար։


Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն և BOGG PLC–ին համաձայնություն են ձեռք բերել, որպեսզի Ամերիաբանկը դառնա Մեծ Բրիտանիայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբի անկախ լիիրավ անդամ։ Վրաստանի բանկը, որը Վրաստանի խոշորագույն առևտրային բանկերից է, գնանշվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում և սերտորեն ինտեգրված է արևմտյան ֆինանսական համակարգի հետ, ինչպես նաև վերը նշված ֆինանսական խմբի անդամ է։

Ամերիաբանկի մասին


Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհովԲանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:


Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համարապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետԱմերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post