ՀՀ–ում դրամական զուտ փոխանցումները փետրվարին տարեկան կտրվածքով կրճատվել են 63,3%–ով, բայց ամսվա կտրվածքով աճել են մոտ 4 անգամ․ ՀԲ

19.04.2024 14:49
ՀՀ–ում դրամական զուտ փոխանցումները փետրվարին տարեկան կտրվածքով կրճատվել են 63,3%–ով, բայց ամսվա կտրվածքով աճել են մոտ 4 անգամ․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի/ԱՌԿԱ/ Հայաստանում փետրվարին զուտ դրամական փոխանցումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 63,3%-ով, սակայն նախորդ ամսվա համեմատ աճել են գրեթե 4 անգամ։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2024» զեկույցում։

Հետազոտության մեջ նշվում է, որ դրամական փոխանցումների ներհոսքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 42,5%-ով՝ պայմանավորված Ռուսաստանից ներհոսքի 53,5%-ով անկմամբ։

Արտահոսքը նույնպես տարեկան կտրվածքով նվազել է 24,2%-ով, ընդ որում դեպի արտահոսքը դեպի Ռուսաստան նվազել է 5,9%-ով:

 «Հատկանշական է, որ միջոցների արտահոսքը դեպի ԱՄՆ տարեկան կտրվածքով աճել է 139%-ով»,- ասվում է հետազոտության մեջ։

Ըստ Կենտրոնական բանկի՝ 2024 թվականի փետրվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից հօգուտ ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 121 մլն դոլար՝ 2024 թվականի հունվարի 32,2 մլն դոլարի և 2023թ․–ի փետրվարի 332,1 դոլարի համեմատ։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post