Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024թ․–ի առաջին եռամսյակում կազմել է 83,1մլրդ դրամ

22.04.2024 15:12
Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024թ․–ի առաջին եռամսյակում կազմել է 83,1մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է շուրջ 83,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճելով 19%-ով։ Այս մասին են վկայում հայկական բանկերի հաշվետվությունների տվյալները, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան։

Նշենք, որ Հայաստանում գործող բոլոր 18 բանկերն այս տարվա առաջին եռամսյակն ավարտել են շահույթով։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել են 9 424.5 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 2.6%), իսկ վարկային ներդրումների ծավալը կազմել է 5117.3 մլրդ դրամ՝ տարեսկզբից ավելանալով 1,7%–ով։

Ընդհանուր պարտավորությունները 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ հասել են 7843.3 մլրդ դրամի, ընդ որում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 5586.9 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 1.8%-ով։

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 1581,2 մլրդ դրամ՝ հունվար-մարտին աճելով 6,9%-ով։ ($1 - 392,60 դր.) -0-

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է 1,581․2մլրդ դրամ՝ հունվար–մարտին ավելանալով 6.9%–ով ($1 - 392.60 դրամ)։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post