Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2024թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

23.04.2024 13:11
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2024թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը 2024թ․–ի առաջին եռամսյակի արդյունքներով։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024թ․–ի հունվար–մարտին կազմել է 83,1մլրդ դրամ՝ 2023թ․–ի նույն ժամանակահատվածում գրանցված 70մլրդ դրամի համեմատ։ Այն ավելացել է 19 տոկոսով։ Միաժամանակի երկրում գործող բոլոր 18 բանկերն առաջին եռամսյակն ավարտել են շահույթով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ շահույթով առաջատարների հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Ակբա Բանկը և Կոնվերս բանկը։ Առաջատար հնգյակին բաժին է ընկնում բանկային ողջ շահույթի 66%-ը կամ 55,2 մլրդ դրամը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2024 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքների հիման վրա Արդշինբանկը դարձել է երկրի ամենաշահութաբեր բանկը։ Այս ցուցանիշով բանկը նույնպես առաջատար է եղել նախորդ տարվա առաջին եռամսյակում։ Արդշինբանկի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 25,4 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 16,7 մլրդ դրամ շահույթի դիմաց (աճը՝ 52%)։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 12,7 մլրդ դրամ շահույթով՝ 2023 թվականի առաջին եռամսյակի 11,3 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 12,3%)։

Ցուցակի երրորդ տեղում Ինեկոբանկն է, որը 2024 թվականի առաջին եռամսյակում ստացել է 7,5 մլրդ դրամ շահույթ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 6,8 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 10․3%)։

Չորրորդ տեղում Ակբա Բանկն է, որի շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 5,8 մլրդ դրամ՝ 2023 թվականի հունվար-մարտի 4,9 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 18,3%)։

Լավագույն հնգյակը եզրափակում է Կոնվերս բանկը։ Նշված ժամանակահատվածում բանկի շահույթը կազմել է 3,9 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 4,8 մլրդ դրամ շահույթի դիմաց (շահույթի 20%-ով նվազմամբ)։

Ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը կազմելու աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի՝ ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակված հաշվետվությունների հիման վրա։

Այս տեղեկագիրը և գործակալության այլ ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post