Հայկական բանկերի վարկանիշն՝ ըստ վարկային պորտֆելի մեծության 2024թ․–ի առաջին եռամսյակում

23.04.2024 15:45
Հայկական բանկերի վարկանիշն՝ ըստ վարկային պորտֆելի մեծության 2024թ․–ի առաջին եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ. կազմել է 5117.3 մլրդ դրամ՝ այս տարվա առաջին եռամսյակում աճելով 1.7%-ով կամ 86.8 մլրդ դրամով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ. Ամերիաբանկն իր վարկային պորտֆելի մեծությամբ առաջատար դիրքն է զբաղեցնում բանկային համակարգում։ Բանկի վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 996,3 մլրդ դրամ (աճը՝ 1,2%)։

Երկրորդ տեղում Արդշինբանկն է, որի վարկային պորտֆելը կազմել է 676,5 մլրդ դրամ (աճը՝ 0,7%)։

«ԱՌԿԱ»–ի վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ակբա բանկը, որի վարկային պորտֆելը կազմել է 553,1 մլրդ դրամ (աճը՝ 2%)։

Բանկերի վարկանիշն ըստ վարկային պորտֆելի կազմելու աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» տեղեկագիրն է, որը կազմվել է հայկական բանկերի՝ ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակված հաշվետվությունների հիման վրա։

Այս տեղեկագիրը և գործակալության այլ ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post