Երևանում կանցկացվի ՎԶԵԲ–ի տարեկան հանդիպումը

23.04.2024 15:07
Երևանում կանցկացվի ՎԶԵԲ–ի  տարեկան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է Ֆինանսների նախարարությունը։

«Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպման աշխատանքներին և ընդգծվել, որ թիմերը ջանք չեն խնայում Հայաստանում ՎԶԵԲ աննախադեպ տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը գոհունակություն են հայտնել այս գործընթացում ևս արդյունավետ փոխգործակցության և կառուցողական քննարկումների համար:

 Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև կողմերի այլ ներկայացուցիչներ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթությունները ներառում են ընկերությունների մրցունակության բարելավումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման արտադրանքների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում 207 ծրագրերի շրջանակում ներդրել է ավելի քան 2 մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունն ու ֆինանսները։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post