Յունիբանկը գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ

21.05.2020 11:38
Յունիբանկը գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. Յունիբանկը թարմացրել է անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգը /վարկարժանության գնահատական/՝ ներդնելով արհեստական բանականության տեխնոլոգիան, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն կտա ավելի արագ և որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները և ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը: Արդյունքում բանկը, խնայելով ժամանակը և միջոցները, կկարողանա էլ ավելի օպտիմալացնել վարկերի գծով որոշումների ընդունման գործընթացը, բարձրացնել ռիսկերի գնահատման որակը և բարելավել բարեխիղճ հաճախորդների սպասարկումը՝ նրանց առաջարկելով վարկավորման ավելի լավ պայմաններ:

2014թ.-ին Յունիբանկն առաջիններից մեկը Հայաստանում ավտոմատացրեց վարկային հայտերի ուսումնասիրման գործընթացը՝ ներդնելով «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության նորագույն CRM համակարգը և որոշումների ընդունման ժամանակ լիովին բացառելով մարդկային գործոնը:2019թ.-ին Յունիբանկի վարկային կոնվեյերը մշակեց ավելի քան 480 հազար վարկային հայտ՝ հաճախորդին պատասխանը տրամադրելով գրեթե մեկ րոպեում:

«Արհեստական բանականության տեխնոլոգիայի ներդրմամբ Յունիբանկը քայլ կատարեց դեպի նոր թվային իրականություն: Սքորինգի նոր մոդելը հնարավորություն կտա ակտիվ տեմպերով զարգացնել և ընդլայնել մասսայական վարկավորումը՝ էապես կրճատելով ծախսերը և բարձրացնելով հաճախորդների լոյալությունը: McKinsey -ի ուսումնասիրության արդյունքներով, այն վարկային կազմակերպություններում, որոնք օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիան, cost-to-income –ը 12 տոկոսային կետով ցածր է միջին շուկայական ցուցանիշից»,— ասում է Յունիբանկի Ռիսկեր կառավարման գծով տնօրեն Սերգեյ Քոչարյանը:

«Յունիբանկը մանրածախ շուկայի առաջատարներից է: Մեր հաճախորդների թիվը Հայաստանի աշխատունակ բնակչության մոտ 1/3-ն է, և մենք ձգտում ենք ոչ միայն համապատասխանել բանկային ծառայությունների ժամանակակից սպառողի պահանջներին, այլ նաև՝ գերազանցել դրանք: Բանկի մոտ 20 տարվա աշխատանքի արդյունքում ձևավորված վիճակագրական տվյալների և Big Data վերլուծության վրա հիմնված սքորինգային համակարգը հնարավորություն կտա մեզ մի քանի անգամ արագ և արդյունավետ որոշումներ կայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ», — նշում է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Հետագայում Յունիբանկը կընդլայնի արհեստական բանականության կիրառումը և կներդնի այդ տեխնոլոգիան նաև գրավով սպառողական վարկերի և բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրության հիմքում:

POS վարկերի քանակով 2019թ.-ի չորրորդ եռամսյակում Յունիբանկը Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք: Այս տարի POS վարկերի հայտերի քանակը զգալի աճել է՝ հասնելով օրական 2000: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև