Հայկական բանկերը հունվարի 24-27-ը 87,1 մլն դոլար են ձեռք բերել, 91,5 մլն` վաճառել

27.01.2011 18:16
Հայկական բանկերը հունվարի 24-27-ը 87,1 մլն դոլար են ձեռք բերել, 91,5 մլն` վաճառել

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 24-27-ն ընկած ժամանկահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 87ь,1 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 363,83 դրամ միջին կշռված փոխարժեքով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանկահատվածում վաճառվել է 91,5 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 365,41 դրամ միջին կշռված փոխարժեքով։

«NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով կատարված գործարքների համախառն ծավալը կազմել է շուրջ 21,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 363,23 դրամ փոխարժեքով։

Միաժամանակ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 4,1 մլն դոլարի առքուվաճառքի գործարք՝ մեկ դոլարի դիմաց 364,86 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, հունվարի 24-27-ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 17,8 մլրդ դրամ, իսկ դոլարով՝ 21,9 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև