ՀՀ կենտրոնական բանկը դարձել է Կայուն բանկային և ֆինանսական հարթակի անդամ

30.11.2021 21:40
ՀՀ կենտրոնական բանկը դարձել է Կայուն բանկային և ֆինանսական հարթակի անդամ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը 2021 թ-ի նոյեմբերի 24-ից Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SBFN) միջազգային հեղինակավոր հարթակի անդամ է, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հարթակը ստեղծվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից և օգնում է անդամներին մոբիլիզացնել տեղեկատվություն, ռեսուրսներ և գործնական աջակցություն՝ ազգային նախաձեռնությունների մշակման և իրականացման նպատակով, որոնք նպաստում են ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայուն ֆինանսավորման զարգացմանը:

SBFN-ը զարգացող շուկաների ֆինանսական հատվածի կարգավորողների համար ստեղծված կամավոր հարթակ է՝ գիտելիքի փոխանակման և կայուն ֆինանսավորման կարողությունների զարգացման նպատակով: Հարթակին ներկայումս անդամակցում է 66 հաստատություն` թվով 44 զարգացող երկրներից: Հարթակի անդամները պարտավորվում են զարգացնել կայուն ֆինանսները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան՝ նպատակ ունենալով բարելավել բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ESG) ռիսկերի կառավարումը, և ուղղել կապիտալի հոսքերը դեպի կլիմայի դրական ազդեցություն ունեցող գործունեություն:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև