ՀՀ ԿԲ-ի տեղաբաշխած պարտատոմսերի ծավալը կազմել է 687 մլն դրամ

27.12.2011 16:58
ՀՀ ԿԲ-ի տեղաբաշխած պարտատոմսերի ծավալը կազմել է 687 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն երեշքաբթի AMGT10063129 սերիայի 10-շաբաթյա գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել, որոնց ծավալը 387 մլն դրամ է, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 767 մլն դրամ, բոլորը՝ դիլերների մրցակցային հայտերով:

Միաժամանակ Գանձապետական դեպոզիտարիայի կողմից ևս ոչ մրցակցային հայտեր չեն ներկայացվել:

Աճուրդին մասնակցել է 4 դիլեր: Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.3149 տոկոս՝ 11.5000 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: (1 դոլարը 383,58 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post