ցուցանիշներ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի վերջին գերազանցել է 5 մլրդ դոլարը

29.01.2016 19:15

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի վերջին գերազանցել է 5 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել է 5 071 մլն դոլար` 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 14 տոկոսով կամ 629,5 մլն դոլարով։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն, ամսվա ընթացքում երկրի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 5,35 տոկոսով։

Միաժամանակ Հայաստանի արտաքին պետական պարտքը 5 տարում, 2010 թ.–ի դեկտեմբերի վերջի համեմատ, ավելացել է 30 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետության արտաքին պետական պարտքը 2015 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 309,5 մլն դոլար` տարվա ընթացքում ավելանալով 13,8 տոկոսով, իսկ ամսվա ընթացքում` 6 տոկոսով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի վերջին գերազանցել է 5 մլրդ դոլարը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.05.2024