29.01.2016 19:15
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել է 5 071 մլն դոլար` 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 14 տոկոսով կամ 629,5 մլն դոլարով։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն, ամսվա ընթացքում երկրի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 5,35 տոկոսով։
Միաժամանակ Հայաստանի արտաքին պետական պարտքը 5 տարում, 2010 թ.–ի դեկտեմբերի վերջի համեմատ, ավելացել է 30 տոկոսով։
ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետության արտաքին պետական պարտքը 2015 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 309,5 մլն դոլար` տարվա ընթացքում ավելանալով 13,8 տոկոսով, իսկ ամսվա ընթացքում` 6 տոկոսով։
Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 3 833,2 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարության պարտքին (համապատասխանաբար 14,5 և 7,1 տոկոսի աճ), իսկ ԿԲ–ի պարտքը կազմում է 476,3 մլն դոլար (համապատասխանաբար 8,2 տոկոսի աճ և 1,36 տոկոսի անկում)։
Հայաստանի ներքին պարտքը դեկտեմբերի վերջին կազմել է 761,4 մլն դոլար` տարվա ընթացքում ավելանալով 16 տոկոսով (ամսվա ընթացքում 1,3 տոկոսի աճ)։ Միաժամանակ մոտ 661,5 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 97,9 մլն դոլար, ներքին երաշխիքները` 1,9 մլն դոլար։
ՀՀ պետբյուջեի համաձայն` սպասվող ՀՆԱ–ի նկատմամբ երկրի պետական պարտքը 2016 թ.–ին կազմել է 49,4 տոկոս` 2015 թ.–ին գրանցված 48,3 տոկոսի համեմատ։ Իսկ ՀՆԱ–ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 2016 թ.–ին կկազմի 42,8 տոկոս` այս տարի գրանցված 42,3 տոկոսի համեմատ։ Պետական պարտքը 2016 թ.–ի արդյուքնում կկազմի 5,569 մլր դոլար, որից 86,6 տոկոսը բաժին է ընկնում արտաքին պարտքին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: