Մետաղի շուկա. ոսկու և արծաթի գները դրական տարածքում են

19.02.2013 13:50
Մետաղի շուկա. ոսկու և արծաթի գները դրական տարածքում են

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկու և արծաթի գնանշումներն առևտրային նստաշրջանն ավարտել են դրական տարածքում` մի փոքր կրճատելով կորուստները հանդարտ առուվաճառքների –ժամանակ։ Միաժամանակ, այդ ակտիվների գներն առաջվա պես անփոփոխ են մնացել` նկատի առնելով հստակ առևտրային կողմնորոշիչների բացակայությունը։

Արդյունքում` երկուշաբթի ոսկու գինը ուրբաթ օրվա փակման համեմատ բարձրացավ 0,33%–ով և հասավ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1613,97 ԱՄՆ դոլարի, իսկ ոսկու գնանշումները աճեցին 0,88%–ով` հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 30,048 ԱՄՆ դոլարի։ Մեր կարծիքով, աճը մասամբ պայմանավորված էր Նոր տարվա տոնակատարությունից հետո չինացի մասնակիցների վերադարձով շուկա, ինչպես նաև գնային ցածր մակարդակներում կատարված զգուշավոր գնումներով։ Մինչդեռ ծավալները ցածր էին նստաշրջանի ընթացքում, քանի որ ամերիկյան շուկաները փակ էին Նախագահի օրվա կապակցությամբ։

Երեքշաբթի ասիական առևտրային նստաշրջանի ընթացքում թանկարժեք մետաղները շարունակում էին սակարկել կանաչ գոտում` միաժամանակ մնալով նեղ միջակայքում։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ այդ ակտիվների աճի ներուժը դեռ սահմանափակ է, քանի որ միջնաժամկետ հեռանկարները դեռևս մշուշոտ են մնում` հաշվի առնելով աշխարհում մակրոտնտեսական ֆոնի որոշակի բարելավումը, ինչպես նաև ներդրողների ռիսկային հակվածությունը։

Բացի այդ, ամերիկյան արժույթի հավանական արժևորումն Իտալիայում առաջիկա ընտրություններից առաջ եվրագոտու անորոշ իրավիճակի վերաբերյալ պահպանվող մտահոգությունների ֆոնին նույնպես լավատեսություն չի ավելացնում։ Մենք առաջվա պես կարծում ենք, որ թանկարժեք մետաղների շուկայում ռիսկերն առաջվա պես շեղված են նվազման կողմը։ Մեր գնահատականներով, ոսկու և արծաթի գների կարճաժամկետ հեռանկարները կբարելավվեն, եթե նրանց հաջողվի վերև բարձրանալ, և ամրանալ մեկ ունցիայի դիմաց, համապատասխանաբար, 1615,70 և 30,10 դիմադրության մակարդակներում։

Ներդրողների համար այս շաբաթ հիմնական առևտրային կողմնորոշիչներից մեկը կլինի ԱՄՆ ԴՊՀ արձանագրությունները, որոնք կհրապարակվեն չորեքշաբթի` փետրվարի 20–ին, քանի որ այնտեղ կարող են քանակական խթանման ծրագրի ավելի վաղ դադարեցման հնարավորության ակնարկներ լինեն։ Եթե այդ ակնկալիքներն արդարացվեն, ապա ոսկու և արծաթի գնանշումները կարող են լուրջ տուժել։

Թանկարժեք մետաղների դինամիկայի վրա այսօր կարող է ազդել եվրագոտու տնտեսական վիճակագրությունը։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել  ZEW ինստիտուտի ` Գերմանիայի գործարար միջավայրում առկա տրամադրությունների ցուցիչի հրապարակումները։ Սպասվում է, որ այդ վիճակագրությունն, ամենայն հավանականությամբ, իրավիճակի բարելավում կցուցադրի և կթուլացնի ամերիկյան արժույթի դիրքերը, որի պատճառով թանկարժեք մետաղների գինը կարող է մի փոքր բարձրանալ։

Երեքշաբթի ոսկու արժեքի փոփոխման ենթադրվող միջակայքը կարող է լինել 1600,0 – 1623,0  ԱՄՆ դոլար` տրոյական մեկ ունցիայի դիմաց, արծաթի արժեքի փոփոխման ենթադրվող միջակայքը` 29,75 – 30,32 ԱՄՆ դոլար` տրոյական մեկ ունցիայի դիմաց։-0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Читайте новости первыми и обсуждайте их — в нашем Telegram


Метки: , , Новости Армении АМИ Новости-Армения

Related Posts