Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 3,4 տոկոսով` մինչև 16 700,38 դրամ մեկ գրամի դիմաց

16.01.2017 13:03
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 3,4 տոկոսով` մինչև 16 700,38 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի հունվարի 9–ից 15–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 16 700,38 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 3,4 տոկոսով կամ 550,04 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 18 152,59 դրամ`աճելով 3,4 տոկոսով կամ 597,87 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 234,19 դրամ (7,97 դրամի աճ), բացթողնման գին` 254,55 դրամ (8,66 դրամի աճ), պլատինում` գնման գին` 13 548,19 դրամ (542,76 դրամի աճ), բացթողնման գինը` 14 726,29 դրամ (589,95 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10 378,19 դրամ (908 դրամի աճ), բացթողնման գինը` 11 280,64 դրամ (986,95 դրամի աճ) ($1 – 485,68 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև