ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է հիփոթեքի և ավտովարկավորման տոկոսադրույքները

22.10.2009 16:28
ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է հիփոթեքի և ավտովարկավորման տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է հիփոթեքային և ավտովարկավորման տոկոսադրույքների էական իջեցման մասին, ինչպես նաև նշանակալիորեն արագացրել է վարկառուներին վարկի տրամադրման գործընթացը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից Հիփոթեքային վարկով անշարժ գույգքի ձեռք բերման համար ՎՏԲ-Հայաստան Բանկը տարեկան տոկոսադրույքը 19,5%-ից իջեցրել է մինչև 14%, իսկ ավտովարկավորման տոկոսադրույքը` 18%-ից մինչև 12%:

«Մանրածախ ռիսկ-մենեջմենթի նոր համակարգի ներդրման շնորհիվ, ավտովարկավորման դիմումների քննարկումն այժմ տևում է ոչ ավել, քան փաստաթղթերի ամբողղջ փաթեթը բանկ ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր, իսկ հիփոթեքային վարկի դիմումները` ոչ ավել քան 5 աշխատանքային օր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ առևտրային բանկ է, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում «ՎՏԲ բանկ» ԲԲԸ -ի/Ռուսաստան/ դուստր բանկը: ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչև վերանվանումը` «Հայխնայբանկ» ՓԲԸ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանցը: Բանկի մասնաճյուղերը գործում են երկրի բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում: 2007թ. հուլիսի 25-ից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post