Հայաստանը պետք է փոխի տնտեսության կառուցվածքը. ՀԲ

22.10.2009 15:42
Հայաստանը պետք է փոխի տնտեսության կառուցվածքը. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի ճգնաժամից երկրի դուրս գալն ապահովելու համար, կարծում է Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան:

«Թեև Հայաստանի կառավարությունը ճիշտ է արձագանքել ճգնաժամային իրավիճակին, ակնհայտ դարձավ, որ ճգնաժամի ազդեցության պատճառով Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի՝ ապագայում ճգնաժամից երկրի դուրս գալն ապահովելու համար», - ասել է նա կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշել է Օկոնջո-Իվիլան, ճգնաժամը բացահայտել է հայկական տնտեսության թերությունները, օրինակ, նրա կախվածությունն օտարերկրյա փոխանցումներից, որոնք մինչճգնաժամային ժամանակաշրջանում կազմում էին 18 տոկոս ՀՆԱ-ի կառուցվածքում:

2009 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել են 672,3 միլիոր դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ, ինչը 35 տոկոսով կամ 363 միլիոն դոլարով պակաս է 2008 թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ:

Միաժամանակ ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ չնայած հայկական տնտեսության անկման աննախադեպ բարձր տեմպին, երկրի կառավարությունը ճիշտ է արձագանքել իրավիճակին և սկսել է իրականացնել ճիշտ հակաճգնաժամային ծրագրեր: Օկոնջո-Իվիլան նշել է, որ ճգնաժամը Հայաստան է հասել պետական պարտքի ցածր մակարդակի պայմաններում, ինչը կառավարությանը հնարավորություն է տվել ստանալ լրացուցիչ բյուջետային օգնություն:

Վերջերս Հայաստանն ակտիվորեն օտարերկրյա միջոցներ է ներգրավում հակաճգնաժամային միջոցառումների համար: Օրինակ՝ Ռուսաստանը հունիսի 12-ին հանրապետությանը 500 միլիոն դոլարի կայունացնող վարկ է տրամադրել, իսկ ԱՄՀ-ն մտադիր է որպես աջակցություն տրամադրել 822,7 միլիոն դոլար, ՀԲ-ն 2009-2012 թթ.-ին կփոխանցի 545 միլիոն դոլար:

«Այլ կառավարություններ նման հնարավորություն չեն ունեցել», - նշել է նա:
Բացի այդ, Օկոնջո-Իվիլայի կարծիքով, ՀՀ կառավարությունն իր առջև սոցիալական ծախսերի պահպանման ճիշտ խնդիր է դրել:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև