Հունիսին հայկական դրամի արժևորումը գյուղատնտեսական սեզոնի սկզբի արդյունքն է. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսին հայկական դրամի արժևորումը երկրում գյուղատնտեսական սեզոնի սկզբի արդյունքն է, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

Հայկական դրամը հունիսի 1-24-ը աստիճանաբար արժևորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ 8,69 կետով կամ 2,3 տոկոսով (377,97 դրամից հասնելով 369,28 դրամի): Ամռան սկզբից հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի ամենացածր փոխարժեքը գրանցվել է հունիսի 24-ին, երբ փոխարժեքը կազմել է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 369,28 դրամ:

«Հայաստանում միշտ իրականացվել է լողացող փոխարժեքի քաղաքականություն, և այդ պայմաններում դրամի արժևորումը պահանջարկի և առաջարկի արդյունքն է: Այսօրվա դրությամբ դա գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի և արտադրանքի շուկայում գրանցված ակտիվության արդյունքն է, ինչը հանգեցրել է դրամի կայունացման», – ասաց Ղուկասյանը:

Նրա խոսքերով` ամռան սեզոնին Հայաստանում ավանդաբար նկատվում է ազգային արժույթի արժևորում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img