Կոնվերսբանկն ամփոփել է «Իմ ձեռագործ քարտը» տարեկան մրցույթի հունիս ամսվա արդյունքները

07.07.2010 12:34
Կոնվերսբանկն ամփոփել է «Իմ ձեռագործ քարտը» տարեկան մրցույթի հունիս ամսվա արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հրապարակել է «Իմ ձեռագործ քարտը» տարեկան մրցույթի հունիս ամսվա հաղթողի անունը: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, VISA CLASSIC և MASTERCARD STANDARD քարտապանների համար կազմակերպված «Իմ ձեռագործ քարտը» տարեկան մրցույթի հունիս ամսվա տվյալներով` հաղթող է ճանաչվել բանկի MASTERCARD STANDARD քարտապան Ալբերտ Կարապետյանը:

«Մրցույթն անցկացվում է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի VISA CLASSIC և MASTERCARD STANDARD քարտապանների համար, որոնք բանկի ինտերնետային կայքի միջոցով սեփական դիզայնով ձևավորում են իրենց վճարային քարտերը, իսկ մրցույթի արդյունքներն ամփոփող հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ընտրում է նախորդ ամսվա ընթացքում բանկի ինտերնետային կայքի միջոցով ձևավորած լավագույն քարտը: Ի դեպ, որպես մրցանակ` բանկը հաղթող ճանաչված քարտից չի գանձում առաջիկա 12 ամսիների սպասարկման վարձը», - տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են շուրջ 80 միլիարդ դրամ, պարտավորությունները` 67,4 միլիարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը 12,6 միլիարդ դրամ է, վարկային ներդրումները` շուրջ 46 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 57,3 միլիարդ դրամ, իսկ առաջին եռամսյակի մաքուր եկամուտը` 624,3 միլիոն դրամ:

Կոնվերս բանկը Հայաստանի 13 քաղաներում այժմ ունի 25 մասնաճյուղ և շուրջ 550 աշխատակից: (1 դոլարը 368,89 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post