«Անելիք բանկը» բարելավում է ապառիկ տրվող ապրանքների վարկավորման պայմանները

17.03.2011 20:03
«Անելիք բանկը» բարելավում է ապառիկ տրվող ապրանքների վարկավորման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի.  /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է ֆիզիկական անձանց ապառիկ կարգով ապրանքների ավելի շահավետ պայմաններով ձեռք բերման նպատակային վարկավորման վերսկսման մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, բանկն ապառիկ կարգով ապրանքների ձեռքբերման նպատակային վարկեր է տրամադրում 21 տոկոս տոկոսադրույքով` 3 տարի մարման առավելագույն ժամկետով։

«Անելիք Բանկն» առաջարկում է շուկայականից ցածր տոկոսադրույքներով սպառողական վարկեր` ապառիկ կարգով ապրանքների ձեռք բերման նպատակով: Նշեմ, որ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում վարկը տրամադրվում է 1-2 բանկային օրվա ընթացքում», - մամուլի ծառայությունը մեջբերում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանի խոսքերը:

Ի լրումն գործող ավտովարկավորմանը, հիփոթեքին և այլ սպառողական վարկատեսակներին, այս վարկատեսակն ամբողջացնում է վարկային պրոդուկտների ցանկը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։--0---


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post