Facebook-ը IPO կանցկացնի 2012թ.-ի I եռամսյակում. սոցիալական ցանցը կարող են ավելի քան $100 մլրդ գնահատել

14.06.2011 12:25
Facebook-ը IPO կանցկացնի 2012թ.-ի I եռամսյակում. սոցիալական ցանցը կարող են ավելի քան $100 մլրդ գնահատել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Facebook ինտերնետ ընկերությունը ծրագրում է 2012թ.-ի առաջին եռամսյակում առաջնային հրապարակային առաջարկ (IPO) անցկացնել, հաղորդել է CNBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրների հայտարարություններին։

Տեղաբաշխման ծավալի և հնարավոր գործարքի այլ պարամետրերի մասին չեն տեղեկացնում, սակայն հայտնի է, որ սոցիալական ցանցը կարող է ավելի քան 100 մլրդ դոլար գնահատվել։

Ըստ հեռուստաալիքի տվյալների, IPO-ի անցկացման ժամանակի ընտրության գործոններից մեկն Արժեթղթերի ամերիկյան հանձնաժողովի (Securities and Exchange Commission, SEC) պահանջն է, որի համաձայն Facebook-ի նման ընկերությունները պետք է ֆինանսական տեղեկատվությունը երևան հանեն, երբ նրանց մոտ ավելի քան 500 մասնավոր ներդրողներ են հայտնվում։ Ընկերությունների մոտ նման քանակությամբ մասնավոր ներդրողներ կլինեն ընթացիկ տարվա ավարտին, և ըստ աղբյուրների տվյալների, հատկապես այն ժամանակ, երբ Facebook-ը հրապարակային առաջարկի համար հայտ կներկայացնի SEC-ին։

Սոցիալական ցանցի գնահատականը տրվում է ելնելով այն տվյալներից, որ SharesPost ընկերությունը, որը բաժնետոմսեր է գնում ոչ հրապարակային ընկերություններից, ավելի վաղ ընկերության 100 հազար բաժնետոմս էր իրացրել 3,4 մլն դոլար արժեքով , այսպիսով, Facebook-ը գնահատում են 85 մլրդ դոլար։ Բացի այդ, General Atlantic ներդրումային ընկերությունը մարտին ձեռք է բերել սոցիալական ցանցի 0,1 տոկոսը՝ այդ ժամանակ ողջ ընկերությունը 65 մլրդ դոլար էր գնահատվել։

Ըստ Ռոյթեր գործակալության տվյալների,  Facebook-ի IPO-ի կազմակերպիչ կարող է դառնալ Goldman Sachs ներդրումային բանկը։

LinkedIn սոցիալական ցանցի առաջնային հրապարակային առաջարկից հետո, որի շրջանակներում ընկերությունը  352,8 մլն դոլար ներգրավեց, մի շարք հայտնի ինտերնետ ընկերություններ ակտիվացրեցին սեփական IPO-ի պատրաստումը։ Այսպիսով, SEC-ին ներկայացրած հայտում, Groupon զեղչային ծառայությունը հայտնել է շուրջ 750 մլն դոլար ներգրավելու մտադրության մասին, իսկ Pandora երաժշտական առցանց ծառայությունը ցանկանում է IPO-ից շուրջ 140 մլն դոլար ստանալ։

Բացի այդ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Zynga սոցիալական ցանցերի համար խաղեր մշակող ընկերությունը մտադիր է արդեն մինչև հունիսի վերջ IPO-ի համար հայտ ներկայացնել ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողով, ընկերությունը ծրագրում է շուրջ 1 մլրդ դոլար ներգրավել տեխնոլոգիաներ, շուկայի այլ խաղացողներ ձեռք բերելու և նոր խաղեր մշակելու համար։ Առաջարկի կազմակերպիչ կարող է հանդես գալ Goldman Sachs-ը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև